Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը։ Մենք միասնաբար կհասնենք խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների և թույլ չենք տա, որ Հայաստանին պարտադրվի Ալիևի թելադրած Սահմանադրությունը։
Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրապարակման մեջ, որում ներկայացված է հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս,
գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը,
ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝
հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»։
«Ազատություն»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Հայ Ազգային Կոնգրես»
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»
«Հանրապետություն»
«Հայաստան դաշինք»
«Հայաստանի Հանրապետական Կուսակցություն»
«Հայաստանը ես եմ»
«Ժառանգություն»
«Նոր ժողովրդավարություն»
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն։