«ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (վիդեո)

«ՀայՓասի» գրասենյակներ քաղաքացիները կարող են դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի քարտուղարը։

Մյուս ծառայությունների համար նախկինի նման պետք է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, որոնք արդեն գործում են ոչ թե անձնագրային ծառայություններ, այլ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասնաճյուղեր։

Կարո՞ղ է մարզի բնակիչը դիմել Երևանի «ՀայՓասի» գրասենյակ

Անկախ քաղաքացու հաշվառման վայրից, կարող է անձը հերթագրվել և նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալ իրեն հարմար ցանկացած գրասենյակում։

ՆԳՆ մամուլի քարտուղարը նաև մանրամասնել է, թե ինչպես կարելի է ստանալ նոր կենսաչափական անձնագիր՝ առանց Հայաստան այցելելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *