
Եմենի հուսիների շարժումը Սաուդյան Արաբիայից է 51 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջել՝ որպես ռազմական գործողությունները դադարեցնելու պայման։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հուսիների ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ գումարը պետք է փոխհատուցի Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ տարիներ շարունակ իրականացված օդային հարվածների և Եմենի տնտեսական շրջափակման պատճառած վնասը։ Բացի այդ, հուսիները պահանջում են, որ Էր Ռիադը պաշտոնապես ճանաչի իրենց որպես երկրի օրինական իշխանություն։
Ինչպես նշում է WSJ-ն, այս պահանջները ներկայացվել են Կարմիր ծովում հուսիների կողմից Սաուդյան Արաբիայի նավթատար լցանավերի դեմ մի շարք հարձակումներից և ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո։