4 մլն դրամ՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության համար

Կառավարությունը հաստատել է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված պայմաններին համապատասխանող ընտանիքները յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամի հավաստագիր։ Այն հնարավոր կլինի օգտագործել հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։

Եթե տունը կառուցվի գյուղական բնակավայրում, ընտանիքին կտրամադրվի ևս 4 միլիոն դրամ։ Գումարը հնարավոր կլինի ուղղել նաև հողամաս ձեռք բերելուն, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը։

Ծրագրից չեն կարողանա օգտվել այն ընտանիքները, որոնց 2026 թվականի հայտարարագրված եկամուտը գերազանցում է 10 միլիոն դրամը։ Կգործի նաև անշարժ գույքի առկայության սահմանափակում։

Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում 6 և ավելի երեխա ունեցող ավելի քան 600 ընտանիք կա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *