ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարին «խորքային քննարկում» կանցկացնեն Վրաստանի դեմ նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք ուղղված են Թբիլիսիի հետագա ժողովրդավարական նահանջը կանխելուն. Euronews-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
Նրա հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հրապարակում է թեկնածու երկրների վերաբերյալ իր տարեկան առաջընթացի զեկույցները։ Վրաստանին վերաբերող բաժնում նշվում են ժողովրդավարական հետագա նահանջը, քաղաքացիական հասարակության նոր սահմանափակումները և հիմնարար իրավունքների վիճակի վատթարացումը։
«Վրաստանի կառավարությունն այժմ ժողովրդավարական հետընթացի պատճառով գնում է Եվրամիության հետ բախման։ Սա միանգամայն ակնհայտ է։ Ձեռնարկված քայլերն այժմ սխալ ուղղությամբ են տանում»,- զեկույցներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Կալլասը։
Euronews-ի հարցին, թե արդյոք նա կառաջարկի՞ նոր պատժամիջոցներ Վրաստանի կառավարության դեմ, Կալլասն ասել է, որ դեռ վաղ է դա քննարկելու համար, քանի որ հունվարին նախատեսված քննարկման նպատակն է համաձայնեցնել տարբեր կողմերի դիրքորոշումները։