Ֆրանսիայում ոստիկանությունը հայտնաբերել է Մուժենում գողացված՝ Պիկասոյի վեց փորագրանկարները

Ֆրանսիական ժանդարմերիան հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի վեց փորագրանկարները, որոնք գողացվել էին Ֆրանսիայի հարավում գտնվող Մուժեն համայնքից։ Այս մասին հայտնում է ici ռադիոկայանը՝ վկայակոչելով իրավապահներին։

Ռադիոկայանի հաղորդմամբ՝ փորագրանկարները գողացվել էին հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արվեստի գործերը գողացվել են «Ամանդիե» ռեստորանից։ Գողությունը կատարել է երեք անձ՝ շուրջ 15 րոպեում։ Աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 100 հազար եվրո։

Գողացված փորագրանկարները հայտնաբերելու համար իրավապահներից մեկ ամիս է պահանջվել։ Նոյեմբերի 3-ին իրականացված ոստիկանական գործողության ընթացքում դրանք հայտնաբերվել են Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի տարբեր վայրերում և գտնվել են գերազանց վիճակում։ Գործի շրջանակում ձերբակալվել է յոթ մարդ։

Աշխարհահռչակ նկարիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է հենց Մուժեն համայնքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *