Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է

Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում պատմեցին շենքի բնակիչները։

«Շատ ուշադիր մարդիկ են, Դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը մեկից ուշադիր էին, ամբողջ օրը այդ երեխայով էին զբաղված։ Շատ լավ ընտանիք են։

Չգիտեմ, մենք բալկոնից տեսանք, որ ժողովուրդը հավաքված է, վազելով մինչև եկանք այս կողմ, արդեն քեռու գոռոցը լսեցինք։

Աչքներիս առաջ մեծացած երեխա է, միշտ բերում էին, ման էին տալիս բակում»։

Բակի այդ հատվածում մարդիկ ծաղիկներ են հոնարհել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։

Մինչ կժամանեին ոստիկանները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված հասցեից մահացած վիճակում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել տղա երեխայի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան, ով 5-ամյա տղա է, նշված շենքի 3-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքը ֆիքսել է տեսախցիկը։ Բացառիկ տեսանյութը՝ այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *