Եվրոպայում մի քանի ինքնաթիռ չպլանավորված վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառով․ Reuters

Եվրոպայում ռումբի առկայության մասին սպառնալիքների պատճառով մի շարք ինքնաթիռներ ստիպված են եղել չնախատեսված վայրէջք կատարել. հայտնում է Reuters-ը։

Իռլանդական Aer Lingus ավիաընկերությունը հայտնել է, որ Դուբլինից Հռոմ ուղևորվող EI402 չվերթն իրականացնող ինքնաթիռը, անվտանգության նկատառումներով, փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Փարիզից 100 կմ արևմուտք գտնվող Էվրյոյի օդանավակայանում։

Բելգիական լրատվամիջոցները հաղորդել են, որ Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում վայրէջք կատարելու հրահանգ ստացած ինքնաթիռը պատկանում է լեհական LOT ավիաընկերությանը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ Հելսինկիից Հռոմ ուղևորվող Finnair-ի ինքնաթիռն Իտալիայի ռազմաօդային ուժերի ուղեկցությամբ անվտանգ վայրէջք է կատարել նախատեսված վայրում։

Բուլղարիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ, ռումբի առկայության մասին սպառնալիքների պատճառով, 3 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել։ Ըստ bTV հեռուստաալիքի՝ ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Կոպենհագենից և Մադրիդից թռչող ինքնաթիռները վայրէջք են կատարել Սոֆիայում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լոնդոնից ժամանող երրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Պլովդիվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *