«Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

«Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»․ Գևորգ Պապոյան

«Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը և դա համարում եմ անընդունելի»,- ճեպազրույցի ժամանակ արձագանքելով ընդդիմադիր ուժերի համախմբմանը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
     Լրագրողի հարցին, թե ո՞ւմ է դատապարտում է, Պապոյանը պատասխանեց․ «Ով որ կազմակերպել էր իր առանձնատանն այդ միջոցառումը»։
     Իսկ թե արդյոք կառավարող ուժը մտավախություն չունի, որ ընդդիմությունը նման օրակարգով կարող է իրենց զրկել իշխանությունից, նախարարը պատասխանեց․ «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է և պատերազմ սկսելու ու ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը նվազագույնը դատապարտված են անհաջողության, և այդ մեծ հակամարտությունում հայ ժողովուրդը հաղթել է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *