ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետությունների և մշտական համակարգողների միջև երկխոսությանը։
Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին՝ նշելով, որ ՄԱԿ-ի ծրագրերն ու աջակցությունը կարևոր են, որպիսի բխեն Հայաստանի ազգային շահերից:
Դեսպանը անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի սերտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ գործընկերությամբ մշակված և վերջերս ստորագրված՝ 2026-ից 2030 թվականի ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին: Պարույր Հովհաննիսյանը նշել է ՄԱԿ-ի համակարգի գործողությունների համակարգման և զարգացման ոլորտում մեծ արդյունքների արձանագրման կարևորությունը։
Դեսպանը ողջունել է նաև «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը և կարևորել Դեպի ծով ելք չունեցող, միջին եկամուտ ունեցող երկրների խոցելիություններին համապատասխան աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։