ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է գլխավոր տոկոսադրույքը մինչև 7%․ ի՞նչ պատկեր է համաշխարհային դրամավարկային քաղաքականությունում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ նոյեմբերի 3-ին ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7%։  Սա սեպտեմբերից ի վեր երկրորդ բարձրացումն է՝ պայմանավորված գնաճային ճնշումների ուժեղացմամբ։

Հոկտեմբերին Հայաստանի տարեկան գնաճը կազմել է 4.1%՝ գերազանցելով ԿԲ-ի 3% նպատակային ցուցանիշը։ Միջազգային համեմատությունը ցույց է տալիս դրամավարկային քաղաքականության տարբեր ուղղություններ․

Հոկտեմբերին Հնդկաստանը գլխավոր տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ հասցնելով 5.5%-ի, իսկ Կանադան՝ 2.5%-ի։

Միաժամանակ Թուրքիան այն նվազեցրել է 1 տոկոսային կետով՝ մինչև 36%, իսկ Ղազախստանը՝ 0.5 կետով՝ մինչև 15.75%։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հոկտեմբերին պահպանել է 3.75–4% միջակայքը, Եվրոպական կենտրոնական բանկը՝ ավանդային 2.5% տոկոսադրույքը։ Անփոփոխ են մնացել նաև Մեծ Բրիտանիայի՝ 3.75%, Ճապոնիայի՝ 1.25%, և Ռուսաստանի՝ 14% դրույքաչափերը։


Բնապահպանական խախտումները Հայաստանում աճել են 30%-ով․ մտահոգիչ պատկեր մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Նոյեմբերի սկզբին խստացմանն անցել է նաև Ավստրալիան՝ տոկոսադրույքը 4.6%-ից բարձրացնելով 4.85%-ի։ Տարածաշրջանում Վրաստանի ցուցանիշը 8.25% է, Ադրբեջանի ցուցանիշը՝ 6.5%։

Այս տարբերություններն արտացոլում են երկրների գնաճային սպասումների, տնտեսական ակտիվության և ֆինանսական ռիսկերի առանձնահատկությունները։ Հայաստանի համար բարձրացումը երկակի ազդեցություն կարող է ունենալ․ զսպել գնաճն ու աջակցել դրամի գրավչությանը, բայց միաժամանակ թանկացնել վարկավորումը և սահմանափակել ներդրումային պահանջարկը։ Հետևաբար, հիմնական խնդիրը գնաճային կայունության ապահովումն է՝ առանց տնտեսական աճի անհամաչափ դանդաղեցման։


🟣  Հայաստանում գնաճը շարունակում է գերազանցել թիրախը․ արագանում են նաև ծառայությունների գները

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *