
Երբ լրագրողներն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանից փորձեցին ճշտել` ով էր մեղավոր Շաքիի միջադեպի համար, նա զայրացավ. «Բայց ի՞նչ բան ա` միշտ մեղավորներ փնտրել: Ի՞նչ խնդիր ա դա: Բոլորս մեղավոր ենք, դուք էլ եք մեղավոր: Լրագրողներդ էլ եք մեղավոր, որովհետև եթե հանկարծ նմանատիպ տեղեկատվություն ունենաք, առանց մտածելու մի հատ ճոխացրած բան կներկայացնեք, դա էլ ա խնդիր: Պարտադիր չի դուք ամեն ինչ իմանաք: Այդ տեսանկյունից նաև մենք քննարկել ենք, որ մեր լրագրողական համայնքի հետ պետք է ավելի սերտ համագործակցենք»: