«Շողակաթի» փակումը ես մեծ սխալ եմ համարում մեր պետության համար: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Մյուս տարի մայրաքաղաքային ծածկման հերթական մրցույթը կկայանա, 2028-ին՝ համապետական։ Մենք արդեն գիտենք, որ կունենանք գրեթե կիսադատարկ հանրային մուլտիպլեքս, իսկ դա նշանակում է, որ կտրուկ կնվազի այն բովանդակությունը, որը կատարում է մեր պետության տեղեկատվական և քարոզչական ուղղվածությունը և սպասարկում է հայկական օրակարգը, ոչ թե՝ օտար երկրների»,- ասաց Տիգրան Հակոբյանը։
Նա հայտնեց, որ ընտրություններից առաջ ընդամենը 2 միլիոն դրամ են խնդրել նոր սերվեր գնելու համար, ինչի մասին Կառավարությունում էլ են քաջատեղյակ․ «Մեզ շատ-շատ էր պետք, խոստացան՝ 1000 հատ կունենանք, բայց մինչև հիմա չունենք, կրկնում եմ՝ 2 միլիոն դրամի մասին է խոսքը, մենք էլի ելքեր գտանք, արտաքին կրիչներ գտանք»,– նշեց ՀՌՀ նախագահը։
ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղից զգուշացրեց Հակոբյանին, որ ուղիղ եթերում են, ապա ասաց, թե «պետությունը որևէ հեռուստաընկերություն չի փակել»։