Կոստանյանը Վիլնյուսում է | Armat Media

Կայացել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի աշխատանքային այցը Վիլնյուս, հայտնում են նախարարությունից։

«Այցի շրջանակներում Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Կրիստուպաս Վայտեկունասի, Լիտվայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Աստա Սկայսգիրիտեի և Սեյմասի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ռիչարդաս Դեգուտիսի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել քաղաքական երկխոսության շարունակական խորացումը՝ ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլերի, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, այդ թվում՝ ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության համատեքստում փոխգործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *