Դեմոկրատները պատրաստվում են հետաքննություն անցկացնել Թրամփի և Մասկի գործունեության վերաբերյալ․ Reuters

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում են հետաքննություն սկսել Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում իրականացրած գործողությունների վերաբերյալ։ Հետաքննությանը կարող են ներգրավվել նաև SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և ԱՄՆ նախագահի ընտանիքի անդամները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տասնյակ կոնգրեսականների, իրավաբանների և քաղաքական խորհրդատուների մեկնաբանությունները։

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կոչ էին արել նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո սկսել Թրամփի իմպիչմենթի գործընթացը։ Սակայն նրանք որոշել են նախ հավաքել հետաքննություններ սկսելու իրավական հիմքերը, նշվում է հրապարակման մեջ։ Հնարավոր հետաքննությունների շրջանակում գործակալությունը հիշատակում է նախագահի որդիներին, Մասկին և Սպիտակ տան մի շարք աշխատակիցների։

«Մենք ակնկալում ենք լայնածավալ հետաքննություններ, որոնք ուղղված կլինեն ինչպես ԱՄՆ նախագահի վարչակազմի, այնպես էլ մասնավոր հատվածի դեմ»,- ասել է Arnold & Porter ամերիկյան ընկերության՝ ԱՄՆ Կոնգրեսի գործունեության վերահսկողության հարցերով մասնագետ Ռեյչել Քոթոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *