Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»


Աշխարհ


Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են 80-ամյա Վալիկո Ջեջեյային, ով քրեական շրջանակներում հայտնի է «Ուոլթեր» մականունով։ Այս մասին հայտնում է «Prime Crime» Telegram-ալիքը։

Ըստ աղբյուրի՝ Ջեջեյան, ով համարվում է ամենատարեց գործող «օրենքով գողը», երկար ժամանակ բնակվում էր Չեռնոգորիայում։

Սակայն վիզայի ժամկետը լրանալուց հետո նա ստիպված է եղել լքել երկիրը։ Ունենալով Ռուսաստանի քաղաքացիություն՝ նա Հայաստանից ուղարկվել է Մոսկվա։

Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ շփման ժամանակ «Ուոլթերը» ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց իր կարգավիճակը քրեական հիերարխիայում։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք նա իրեն համարո՞ւմ է «օրենքով գող», տարեց տղամարդը հրաժարվել է պատասխանել։

Աղբյուրը նշում է, որ Ջեջեյան Մոսկվա է ժամանել երկկողմանի թոքաբորբով։ Բժշկական միջամտությունից հետո նա խոստացել է լքել Ռուսաստանը։

Վալիկո Ջեջեյան համարվում է վրացական քրեական աշխարհի ավագ սերնդի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

1990-ականներին նա վերահսկում էր քրեական գործունեությունը Ռուսաստանի Հեռավոր Արևելքում և Սախալինում։ Այդ շրջանում նրա և Եվգենի Վասինի (հայտնի որպես «Ջեմ») միջև մրցակցություն էր առաջացել՝ տարածաշրջանում ազդեցության ոլորտների բաժանման շուրջ։

Top-News.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *