
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի նախապատրաստման մասին, որը կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան։ «Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ենք քննարկել (ՌԴ նախագահի միջազգային ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ-խմբ․)։ Պարզապես կասեմ՝ համաձայնագիր (Ուկրաինայի վերաբերյալ-խմբ․) կլինի։ Դա մեծ համաձայնագիր կլինի և կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։ Դա մեծ, հրաշալի համաձայնագիր կլինի, և բոլորը հիացած կլինեն»,- ասել է նա՝ լրագրողներին։
Խոսելով Ուկրաինայում հակամարտության ավարտի հեռանկարների մասին՝ Թրամփը հայտարարել է․ «Կարծում եմ՝ մենք այն բավականին շուտ կավարտենք»։