Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է 22.5 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։

ՔԿ–ից NEWS.am—ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 մլն 561 հզր ՀՀ դրամի վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *