
«Վարչապետը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արծվաշենը մի քիչ աջ կտանենք, մի քիչ ձախ կտանենք, մի քիչ առաջ, մի քիչ հետ, կգա կկպնի Հայաստանին․ դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։ «Չեմ կարող պարզաբանել, որովհետև խոսքը լուծումների մասին է եղել և լուծումների վերաբերյալ պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական, թղթի վրա կառաջարկվի։ Ապագան ցույց կտա, թե դա ինչպես է հնարավոր, ամեն ինչ արվում է թափանցիկ, պարզ, օրենքի տառին համապատասխան և վստահ եմ, որ յուրաքանչյուր լուծում, որը հետագայում կառաջարկվի, կամ կընդունվի, անհնար է տրվի առանց որևէ իրավական կարգավորումների»,- պատասխանեց Թովմասյանը։