Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը չի հստակեցնում՝ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք համարո՞ւմ են, թե՞ ոչ։
Այսօր լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ ի վերջո, Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է։
«Ես գրանցումների վերաբերյալ անգիր տեղեկատվություն չունեմ, բայց կա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում՝ ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել, առանձին առարկա է, իրավաբանների ուսումնասիրության հարց»,- պատասխանել է Թովմասյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արծվաշեն գյուղը, օրինակ, կարող է տեղաշարժվել՝ մի փոքր աջ կամ ձախ։
«Խոսքը եղել է լուծումների մասին։ Պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական թղթի վրա կառաջարկվի»,- հավելել է նա։