«GALLUP»-ի հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 90.5%-ը, նշել է, որ շատ մտահոգված է ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով։ Եվս 7.4%-ը նշել է, որ ավելի շուտ մտահոգված է։
Հարցման արդյունքները՝
- Շատ մտահոգված եմ՝ 90.5%
- Ավելի շուտ մտահոգված եմ՝ 7.4%
- Ավելի շուտ մտահոգված չեմ՝ 0.7%
- Ընդհանրապես մտահոգված չեմ՝ 1.0%
- Դժվարանում եմ պատասխանել՝ 0.4%