ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը տեսազանգի ձևաչափով հանդիպում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական բասկետբոլի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Խորխե Գարբախոսան բարձր է գնահատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական բասկետբոլում և իրականացվող աշխատանքները։

Արթուր Նազարյանը ներկայացրել է Հայաստանում դպրոցական և մանկապատանեկան բասկետբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների առաջիկա անելիքներն ու նպատակները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում միջազգային մրցաշարերի կազմակերպմանը։ Մասնավորապես, Արթուր Նազարյանը վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ 2027 թվականին կրկին հյուրընկալելու Եվրոպայի տարիքային առաջնություններից մեկը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ՀԲՖ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *