ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Բուշը Հալլե/Զաալեի Նախապատմության թանգարանի տնօրեն պրոֆեսոր Մելլերի և Գյոթե ինստիտուտի նախագահության անդամ դոկտ․ Կիրմզեի հետ բացել է Գյոթե ինստիտուտի տնօրեն դոկտ․ Քյուլինգի և մշակութային գործընկերների համագործակցությամբ կազմակերպված ցուցադրությունը։
Եվրոպական մշակութային պատմության այս բացառիկ նմուշը Երևանում կցուցադրվի մինչև նոյեմբերի 29-ը։