
«Ի՞նչ են ուզում ձեզնից»,- դատական նիստից առաջ լրագրողը դիմեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ «Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»,- պատասխանեց Կարապետյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե «ասում են՝ սա իրավական պրոցես է, Ալիևին պետք չէ խառնել», ընդդիմադիր առաջնորդն ասաց․ «Չխառնե՞նք Ալիևին, բա ո՞ւմ խառնենք։ Եթե իրավական պրոցես է, նստեք, նայեք իրա իրավական, խայտառակ պրոցեսին»։