«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան

«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը. «1. Եթե բացասական ուրիշ ոչինչ չլիներ՝ Երևանի ԽՑԱՆՈԻՄՆԵՐԸ բավական են, որ օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն՝ անկախ ՔՊ-ի թեկնածուի ով լինելուց. ամեն օր բազում մարդիկ նյարդ են ի ցույց դնում սոցցանցերում։
     2. Եթե ուրիշ ոչինչ չլիներ՝ անգամ իսկ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ հետո առավոտյան և երեկոյան կանգառներում, ավտոբուսների մեջ, մետրոյի վագոններում ու կայարաններում տիրող խայտառակ վիճակը բավական է, որ օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն՝ անկախ ՔՊ-ի թեկնածուի ով լինելուց։
     3. Եթե ուրիշ ոչինչ չլիներ՝ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ նման ամոթալի թանկացումը բավական է, որ օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն՝ անկախ ՔՊ-ի թեկնածուի ով լինելուց։
     Շարունակելի…
     Քաղաքն ուղղակի կանգնած է հիմա…»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *