Այսօր՝ նոյեմբերի 6-ին, երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարմեն Բաղդասարյանին։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Լիբանան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններն ու դրանց հնարավոր հետևանքները։