ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է կամավոր ատեստավորման արդյունքներից բողոքող ուսուցիչներին


Գիտություն


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն այսօր ընդունել է 2026 թվականի կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ուսուցիչները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները, որոնք վերաբերել են առաջադրանքներին և ընթացակարգին։

Նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին՝ նշելով, որ այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց, և բարձրացված հարցերը կքննարկվեն ու հաշվի կառնվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Այս տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցել է շուրջ 7914 անձ. նախնական արդյունքների համաձայն՝ մասնակիցների 65.5 տոկոսը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորման սահմանված շեմը։

Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո այս ցուցանիշը կարող է բարելավվել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *