Պուտինը ՌԴ ԱԽ–ի հետ քննարկել է Ուկրաինայի հարցով առաջիկա եռակողմ բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների նախապատրաստումը։

«Հաշվի առնելով, որ երեքշաբթի օրը պետք է բանակցություններ տեղի ունենան, սկզբում հրավիրել եմ այն գործընկերներին, որոնք մասնակցելու են դրանց։ Առաջարկում եմ հակիրճ քննարկել այս թեման»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Էմիրությունների ղեկավարությանը՝ հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար։

Խորհրդակցությանը ներկա են եղել ՌԴ նախագահի օգնականներ Վլադիմիր Մեդինսկին և Յուրի Ուշակովը, ԱԳ նախարարի տեղակալներ Միխայիլ Գալուզինը և Սերգեյ Ռյաբկովը, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կանցկացվեն Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *