Անկարան դիվանագիտական կապեր է հաստատել Թբիլիսիի հետ՝ Բաթումիում «Բեշիքթաշ» և իսրայելական «Հափոել» ակումբների միջև Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ թուրք երկրպագուների նկատմամբ վրացական ոստիկանության կոշտ գործողություններից հետո։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը տեղի ունեցածը քննարկել է վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Թբիլիսիում դեսպանության և Բաթումիում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները գտնվում են մարզադաշտում։
Գերատեսչությունն ընդգծել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։