Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատարը Թրամփին մեղադրել է Պուտինից կախված լինելու մեջ

Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի նախկին հրամանատար Բեն Հոջեսը հայտարարել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի ազդեցության տակ է։

«Միանգամայն ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինն ինչ-որ կերպ ճնշում է գործադրում Թրամփի վրա։ Կարծում եմ՝ նրան գնել են»,- նշել է պաշտոնաթող գեներալը ZDF հեռուստաալիքի Maybrit Illner քաղաքական թոք շոուի եթերում։

Ըստ գեներալի՝ Թրամփը կարող է փորձել խուսափել պատասխանատվությունից՝ հույսը դնելով իր իրավահաջորդի պաշտպանության վրա։ Հոջեսը միաժամանակ նախագահին կոռումպացված է անվանել և հայտարարել, որ նա «իր շրջապատում կոռուպցիայի համար պայմաններ է ստեղծում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *