
Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սմոլենսկի մարզում գտնվող «Դորոգոբուժ» քիմիական գործարանի վրա։ Այս մասին հայտնում են ուկրաինական մոնիթորինգային ալիքները և ռուսական Astra պարբերականը։
Հաղորդվում է, որ ձեռնարկության տարածքում պայթյուն է որոտացել, ապա հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ ենթադրաբար, հարվածի տակ է հայտնվել ամոնիակի արտադրամասը։
«Դորոգոբուժ» գործարանը Ռուսաստանում հանքային պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Նրան բաժին է ընկնում Ռուսաստանում ամոնիումի նիտրատի ընդհանուր արտադրության շուրջ 11 տոկոսը։ Այդ նյութը կարող է օգտագործվել պայթուցիկ նյութերի արտադրության համար։