«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը ողջունում է Սամվել Կարապետյանի տանը նախաձեռնված ընդդիմադիր հավաքի մասնակիցների համախմբման քայլը, բայցեւ ասում, որ չեն միանա այդ ֆորմատին, սակայն կհամագործակցեն․
«Մենք ողջունում եւ կարեւորում ենք այս համախմբումը, բայց չենք միանա, որովհետեւ նախ մեզ հատուկ չեն սպասում այնտեղ, երկրորդն էլ մեր սկզբունքներից չի բխում, բայց կփորձենք մնացած ուժերի հետ գեներացիա իրականացնել եւ ճակատի ֆորմատով մասնակցել արտահերթ ընտրություններին, դա կլինի հաղթանակի գրավականը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում