«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան

«Մենք ունենք մեր երկրի շահերը։ Հասկանում ենք՝ ռուս-ուկրաինական պատերազմ, հասկանում ենք՝ մենք փորք երկիր ենք․ միշտ տենց ա լինում՝ մեծ տերությունները փոքրերին քաղաքական բանավեճի ու առևտրի առարկա են սարքում, ցավալի է, իրականությունը դա է։ Բայց ո՞վ ասաց, որ մենք իրավունք չունենք մեր գոյությունը պահպանենք, ով ասաց՝ մենք մեզ պետք ա չփրկենք»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Ինչի՞ ես պետք ա տանեմ ՀՀ-ն, ներողություն, դնեմ ՌԴ-Ուկրաինա պատերազմի զոհասեղանին։ Ես համաձայն չեմ դրան ու կարծում եմ՝ ստեղ մարդ չկա, ով համաձայն ա, որ պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև նրանք պատերազմում են»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *