Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ «Հաղթանակի» օրվա կապակցությամբ։
Էրդողանը նշել է, թե երեսուն տարի շարունակ «օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրումն» ազդարարող «Հաղթանակի» օրվա վեցերորդ տարելիցի կապակցությամբ շնորհավորանքներ է հղում ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին:
«Ադրբեջանի արդարացի պայքարը, որը պսակվեց մեծ հաղթանակով, հպարտության աղբյուր դարձավ ողջ թյուրքական աշխարհի համար։ Օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերածննդի գործընթացի արագ առաջընթացը բոլորիս մոտ հպարտության զգացում է առաջացնում»,-նշված է ուղերձում։
Ուղերձում շեշտվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացումը և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման կարևորությունը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը Արցախում։