«Վստահ չեմ, որ հանցագործները կպատժվեն»․ Հայկ Մարտիրոսյան

«Վստահ չեմ, որ հանցագործները կպատժվեն»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն քայլափոխի հանդիպող բռնության ու խուժանության դրսևորումները պարզ, մեկուսի երևույթներ չեն:
     Դրանք հասարակության, արդեն իսկ փլուզվածության, հասարակությունում նախնադարյան հասարակարգի բարքերի` տարածված նորմ լինելու վկայություն են:
     Հայաստանի իրապես ամենաանկախ լրագրողներից մեկի` լրատվամիջոցի ղեկավարի վրա հարձակումն գարշելի մթնոլորտի ցուցիչ է:
     Երբ փողոցում բռնության են ենթարկում ինտելիգենտ, մտավորական հասարակական գործչին, անկաշառ լրագրողին, դա ոչ թե պարզ կրիմինալ է, այլ` հասարակության վերաբերմունքը իր մեջ դեռ մնացած որակի հանդեպ:
     Վստահ չեմ, որ հանցագործները կպատժվեն: Վստահ եմ, որ նման դեպքերն ավելի են շատանալու:
     Թեև սիմվոլիկ և ոչ մի գործնական նշանակություն չունեցող բան է` բայց այնուամենայնիվ սատարում եմ հայտնում Գևորգ Էմին-Տերյանին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *