TRIPP-ը նրա համար չի, որ մի ադրբեջանցի Բաքվից գառ տանի Նախիջևան, դա նաև գազ տեղափոխելու ուղի է: Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:
«TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ, դա նաև բիզնես պրոյեկտ է պետության համար, TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված և հիմնված կառույց է, կարծում եմ, մենք որևէ խնդիր չենք ունենա»,- նշել է նա։