«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների կարմիր գծերը հստակ են, անքննելի և պահանջում են անհապաղ պաշտպանություն և իրականացում։
     Այդ կարմիր գծերը օրերս բարձրաձայնեց հայաստանյան 12 քաղաքական ուժ։ Ակնհայտ է, իշխող զավթիչները այս ամենից ջղային են, ապացույցը՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հերթական փոփոխությունն է, քպականների և նիկոլամերձերի ջղաձգումները։
     Ընդդիմադիր լիդերին անազատության մեջ պահելը էս զավթիչների համար դարձել է իդեա-ֆիքս, սրանք չեն էլ թաքցնում հոգով ու գործով բանտապետ լինելու հանգամանքը։
     Հայ մարդու, ՀՀ քաղաքացու, մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի համար նշված կարմիր գծերը գերակա են և սա այլևս անդառնալի գործընթաց և նպատակ է։
     Հայ մարդու, ՀՀ քաղաքացու ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ
     1․Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
     2․Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
     3․Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
     4․Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *