Քիչ ծնունդներ, ավելացող վարկեր, ՀՀ խոշոր հարկատուները․ Շաբաթը՝ թվերով

Թվեր, փաստեր և ֆինանսեր․ ամփոփում ենք շաբաթը  Banksnews.am-ի հետ։

Ծնելիության թվերի երկնիշ անկում ունենք։ՎԿ տվյալներով՝ 2026  թ․ հունվարին Հայաստանում 2.393 երեխա է ծնվել՝ 11 տոկոսով քիչ, քան նախորդ տարվա հունվարին։ Հիշեցնենք, որ 2025թ․ առաջին եռամսյակում արձանագրվել էր ծնունդների ամենացածր մակարդակը վերջին 100 տարվա ընթացքում։

Իսկ ԱՆ-ն ամփոփել է առողջության ապահովագրության ներդրման 100  օրը։ Այս ընթացքում համակարգի շահառու է դարձել  ՀՀ 1 մլն 703 հզ մարդ։ Ապահովագրությունից օգտվել է 614 226 -ը։

ՀՀ ԿԲ  տվյալներով՝ 2026թ․ փետրվարին 2025թ․ փետրվարի համեմատ՝  Երևանում ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են 18․3%-ով՝ կազմելով մոտ ֏5․23 մլրդ, մարզերում վարկերի թիվը  ֏2․02 մլրդ է՝ 32%-ով ավելի, քան 2025թ․ փետրվարին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև 40 տոկոսով նվազեցնել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու, իսկ մինչև 55 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները։ Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։

Ովքե՞ր են ՀՀ խոշոր հարկատուները 2026-ի առաջին եռամսյակի դրությամբ։  Հարկատուների առաջին հազարյակը պետբյուջե է վճարել ընդհանուր 464,420,150 հզ դրամ՝ 13.4%-ով ավելի,  քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։  ՀՀ երեք խոշոր հարկատուներն են․

  • «Մոբայլ Սենթր Արթ» —   21.3 մլրդ դրամ։
  •  «Գազպրոմ Արմենիա» —  19.7 մլրդ դրամ
  •  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» -15.4 մլրդ դրամ։

Հիմա գնաճի մասին։ 2026 թ․ մարտին 2025թ․ մարտի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 4․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․7%  մակարդակում։  ՎԿ տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում աճը կազմել է 7․8%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Երևանում՝ 9․1%, և Վանաձորում՝ 7․7%։

Եվ վերջում․․․․․․ 743 մլն ՀՀ դրամ են արժեցել Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինարարական աշխատանքները սկսել էին 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *