Առաջին հաղթանակը ունենք Սենեգալում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
2025 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանը իր առաջին մենամարտում համառ պայքարում 3։2 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Իբրահիմ Շակիրջոնովին։ Կատվալյանի հաջորդ մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ Ֆահիդ Վազիռն է։