Յանա Եգորյանը ճանաչվել է տարվա լավագույն սուսերամարտիկ

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ճանաչվել է 2025-2026 թվականների մրցաշրջանի լավագույն սուսերամարտիկը կանանց թրամարտում։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) կոնգրեսում Յանա Եգորյանը ստացել է համաշխարհային դասակարգման առաջատարի մրցանակը։

«Ինձ համար այս մրցանակը սուսերամարտի աշխարհում յուրատեսակ «Օսկար» է։ Սակայն «Օսկար» կարելի է ստանալ նույնիսկ 80 տարեկանում, մինչդեռ պրոֆեսիոնալ սպորտում տարիքային բոլորովին այլ սահմանափակումներ կան։ Հենց այդ պատճառով էլ հատկապես հպարտ եմ իմ արդյունքով»,– գրել է 32–ամյա Եգորյանը ։

Նա նշել է, որ մրցաշրջանի ամենադժվարին փորձություններից մեկն իր համար եղել է այն, որ Կորեայում անցկացվող մրցումների պատճառով բաց է թողել որդու առաջին հոբելյանը։ «Ստիպված էի հաղթել մրցաշարում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ արդարացնեի բացակայությունս։ Բայց, ինչպես ասում է որդիս, ես հերոս մայրիկ եմ։ Եվ ես լիովին համաձայն եմ նրա հետ»,– նշել է հայկական արմատներով սուսերամարտիկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *