«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղջկական մտորումներ
     Որևէ քայլի, որոշման, պայմանագրի պետականանպաստ կամ պետականակործան լինելը որոշում է ոչ թե անհատը, այլ պատմությունը:
     Ես, որպես օրինակ, միշտ բերում եմ 1918 թվականի Բաթումը:
     Բաթումը խայտառակություն, ամո՞թ էր, թե՞ ազգակերտման, պետականակերտման մեկնակետ: Անգամ հոդված ունեմ այս թեմայով՝ «Բաթումից մի՛ ամաչեք» վերնագրով:
     Նույնը վերաբերում է այսօրվա պայմանագրերին, որոշումներին ու քայլերին:
     Ժամանակը, միայն ժամանակը և բացառապես ժամանակը ցույց կտա, թե օրինակ, Անկախության Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը, մի կողմ եմ թողնում, թե դա ում պահանջով է արվում, Հայաստանի համար նպաստավո՞ր է, թե՞ նպաստավոր է մեր հարևանների համար:
     Կամ Թրիփփը…
     Կամ Պրահայի տեքստը…
     Կամ Մինսկի խմբի լուծարումը…
     Բայց անընդունելի և մերժելի է, երբ իշխանությունների լոբբինգը, պաշտպանելն ու աջակցելը իրականացնելու ճանապարհին խեղաթյուրվում են փաստերն ու իրողությունները:
     Ի սեր Աստծո, պաշտպանեք վարչապետին, մեր կառավարությանը, բայց ոչ դուք, ոչ ես ու մյուսները, իրավունքը չունենք խեղաթյուրել փաստերը զուտ նրա համար, որ արդարացնենք իշխանությունների կամ ընդդիմության որևէ քաղաքական օրակարգ:
     Այդպիսի օրինակներից մեկը, որ վերջերս աչքովս ընկավ, սա էր.
     – Դե, Փաշինյանը Թուրքիայի հարցում անում է այն, ինչ ՀՀՇ-ն էր անում:
     Լո՞ւրջ եք ասում:
     Թ. Հ.
     25-ը նոյեմբերի, 2026թ, Երևան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *