«Ո՛չ Ալիևի թելադրանքով Սահմանադրության փոփոխությանը․ այս գործընթացը պետք է կանգնեցնել հիմա, քանի դեռ ուշ չէ»․ Սյուզաննա Ավետիսյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը կոչ է անում կանխել Սահմանադրության փոփոխության գործընթացը․

«Սահմանադրության նոր նախագիծը հրապարակվում է Արդարադատության նախարարության անունից՝ առանց հեղինակների միասնական պատասխանատվության։ Բայց դա չի ազատում խորհրդի անդամներին և նախարարին պատասխանատվությունից։

Անկախության հռչակագրին հղումը հանելու մտադրությունը շարունակում է մնալ, իսկ դա հենց այն պահանջներից է, որը Բաքուն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի նախապայման։

Մենք Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չունենք։ Սահմանադրությունը պետության հիմքն է, ոչ թե քաղաքական առևտրի առարկա։

Ո՛չ Ալիևի թելադրանքով Սահմանադրության փոփոխությանը։ Այս գործընթացը պետք է կանգնեցնել հիմա, քանի դեռ ուշ չէ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *