Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պետության ղեկավարի օրակարգում նախատեսված միջոցառումների մասին հայտնել է «Вести» տեղեկատվական ծառայությունը՝ վկայակոչելով լրագրող Պավել Զարուբինին, տեղեկացնում է «Интерфакс»-ը։

ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։

Նախագահի աշխատանքային օրակարգում նախատեսված են նաև միջազգային շփումներ, Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն և Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման խորհրդի նիստ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *