«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը մշակում են Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպման առաջարկներ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, կողմերը մշակում են առաջարկներ հնարավոր օրակարգային հարցերի վերաբերյալ: Որոշ կետեր նախընտրելի են մեկ կողմի համար, իսկ մյուս կողմի համար՝ բացարձակապես անտեղի», – «Վեստի» լրատվականի հետ հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հնարավոր բանակցությունների օրակարգը Չինաստանում APEC գագաթնաժողովի շրջանակներում հաստատման փուլում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *