
Կիևի բնակիչները փակել են ճանապարհը էլեկտրաէներգիայի և ջեռուցման բացակայության պատճառով, հաղորդում է Strana.ua-ն։
«Նովի Ավտոգրաֆ բնակելի համալիրի բնակիչները արդեն երեք օր է՝ բողոքի ակցիայի շրջանակներում փակել են ճանապարհը՝ էլեկտրաէներգիայի և ջեռուցման բացակայության պատճառով», – հաղորդել է Telegram ալիքը։
Հրատարակությունը նաև հայտնել է, որ մարդիկ բողոքում են էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկների չկատարումից, որոշները մինչև հինգ օր էլեկտրաէներգիա չեն ունենում։