Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտնել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շուշիում կայացած բանակցությունների ժամանակ։
Նշվում է, որ Հասանովի հիվանդության պատճառով թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախարարի առաջին տեղակալը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակից ի վեր գործող հատուկ կարանտինային ռեժիմը պարբերաբար երկարաձգվում է։ Վերջին երկարաձգումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին։