Թուրքիայում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 7 մարդ է զոհվել

Թուրքիայի արևելքում՝ Վան-Օզալփ մայրուղու վրա, բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնում է Milliyet թերթը։

«Վթարի հետևանքով յոթ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Վթարի մասին հաղորդումներից հետո դեպքի վայր են ուղարկվել շտապ բժշկական օգնության խմբեր, ոստիկանություն, ժանդարմերիա, Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Ազգային բժշկական փրկարարական խմբի աշխատակիցներ, ինչպես նաև հրշեջ ծառայության ստորաբաժանումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *