Կովկասը շարունակում է մնալ աշխարհի ամենաակտիվ և ռազմավարական տարածաշրջաններից մեկը, որտեղ խաչվում են միաժամանակ մի քանի գերտերությունների շահեր։
Տարածաշրջանը մշտապես գտնվում է քաղաքական և տնտեսական ցնցումների մեջ։ Թեև Կովկասի պետությունների միջև հակասությունները վերջին տարիներին այնքան էլ խոր չեն, արտաքին ազդեցությունները հաճախ են դառնում լարվածության հիմնական աղբյուր։ Օրինակ, ԱՄՆ-ի հարձակումը հարևան Իրանի վրա նորից ընդգծեց տարածաշրջանի խոցելիությունը և աշխարհաքաղաքական զգայունությունը։
Քիչ ծնունդներ, ավելացող վարկեր և ՀՀ խոշոր հարկատուները․ Շաբաթը՝ թվերով
Այս իրավիճակն անմիջապես արտացոլվում է հասարակությունների տրամադրություններում։ Վերջին տասնամյակի ընթացքում նկատվում է, որ Կովկասի ժողովուրդների երջանկության մակարդակը փոփոխական է՝ կախված արտաքին և ներքին գործոններից.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թ․ ամենաերջանիկը եղել են ռուսները՝ 5․83 բալով։
Երկրորդ տեղում են հայերը՝ 5․58 բալով, իսկ երրորդ տեղում՝ վրացիները՝ 5․52 բալով։ Սա այն դեպքում, երբ նշված երկրներից յուրաքանչյուրը վերջին տարիներին բախվել է տարբեր մասշտաբի կոնֆլիկտների և ճգնաժամերի։ Ամենաապերջանիկ ժողովուրդը ադրբեջանցիներն են՝ 4․99 բալ արդյունքով։
- Համեմատելով 2016 և 2025 թթ․ տվյալները՝ պարզ է դառնում, որ երջանկության համաթվի ամենամեծ աճը՝ 1․23 տոկոսային կետով, արձանագրվել է Վրաստանում, իսկ ամենամեծ անկումը՝ 0․24 կետով, Ադրբեջանում։
Այս թվերը վկայում են, որ Կովկասի ժողովուրդների երջանկության մակարդակը մեծապես կախված է ոչ միայն տնտեսական բարեկեցությունից, այլև տարածաշրջանային կայունությունից և արտաքին քաղաքական միջավայրից։ Կովկասը, լինելով աշխարհաքաղաքական խաչմերուկ, շարունակում է ապրել լարվածության և հույսի միջև՝ պահպանելով իր յուրահատուկ դիմադրողականությունը և մշակութային կենսունակությունը։