Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո.Al Jazeera

Արաղչին Իսլամաբադից հեռացել է երկրի ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Շահբազ Շարիֆի  և Պակիստանի բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։

Պակիստանի մայրաքաղաքում Իրանի արտգործնախարարը  ներկայացրել է Իրանի դիրքորոշումը և Թեհրանի վերապահումները ԱՄՆ պահանջների վերաբերյալ. նշում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ Պակիստանը միջնորդում է Պարսից ծոցում հակամարտության կարգավորման շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *