«TRIPP նախագիծը չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը». Բաղայի (տեսանյութ)

«TRIPP նախագիծը չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը». Բաղայի

TRIPP նախագիծը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով TRIPP նախագծի և Հայաստանում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանին հստակ ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված տարածաշրջանում ամերիկյան ուժերի հնարավոր ներկայության հետ։

Բաղային նշել է, որ Իրանին հավաստիացրել են՝ նախագծի շրջանակում ԱՄՆ-ի զինված ուժեր չեն տեղակայվի, իսկ դրա իրականացումը կվերահսկեն հայկական ընկերությունները։ Այդուհանդերձ, նա շեշտել է, որ Թեհրանը ուշադիր հետևում է զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կհայտնի իր դիրքորոշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *